«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հարցում է անցկացնում ինտերնետ-բանկինգի վերաբերյալ

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հարցում է անցկացնում ինտերնետ-բանկինգի վերաբերյալ

PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իր այցելուների շրջանում անցկացնում է ինտերնետ-բանկինգ հարցում:

Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, հարցման նպատակն է բանկի մասնագետների միջոցով գնահատել «ԻՆՏԵՐՆԵՏ-ԲԱՆԿԻՆԳ» ծառայության արդյունավետությունը, ինչպես նաև ստեղծել իր պոտենցիալ օգտագործողների բնութագիրը: Հարցմանը կարող են մասնակցել ինչպես Առէկսիմբանկի, այնպես էլ ինտերնետ ծառայություններից օգտվող այլ բանկերի հաճախորդները: Մասնակիցներին առաջարկվում է պատասխանել մի շարք հարցերի, ինչպիսիք են` հաճախորդի սեռը, տարիքը, բնակության վայրը, ինչ ինտերնետ ծառայություններից է օգտվում, ինչ ծառայություններ են բացակայում կամ թերի են բանկի կողմից առաջարկվող ինտերնետ-ծառայությունների ցանկում: Գնահատումն իրականացվում է հինգ բալանոց սանդղակով: Հարցումն անցկացվելու է մինչև 2012թ. փետրվարի 29-ը:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ" ՓԲԸ-ում «ԻՆՏԵՐՆԵՏ-ԲԱՆԿԻՆԳ» ծառայությունը գործում է սկսած 2009 թվականից: Այն թույլ է տալիս հաճախորդներին աշխարհի ցանկացած կետից, ցանկացած պահին ինտերնետի միջոցով կառավարել հաշիվը, մարել վարկը կամ ավելացվել ավանդի գումարը, ինչպես նաև կատարել դրամական փոխանցումներ և կոմունալ վճարումներ:

«ԻՆՏԵՐՆԵՏ-ԲԱՆԿԻՆԳ» ծառայությունից բացի բանկում գործում է նաև «Կլիենտ-Բանկ» համակարգը: 2009թ. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ" ՓԲԸ ավարտել է Գազպրոմբանկի «ԳազՔարդՍերվիս» պրոցեսինգային կենտրոն սեփական պրոցեսինգային կենտրոնի միգրացիայի գործընթացը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---