Սաֆար Միրզոև. ԵԱՀԿ ՄԽ համանախագահին փոխելու համար կանոններ գոյություն չունեն

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ համանախագահին փոխելու համար իրավաբանական և կանոնակարգային կանոններ գոյություն չունեն: Ինչպես հայտնում է SalamNews-ը, այդ մասին հայտարարել է միլի մեջլիսի աշխատակազմի ղեկավար Սաֆար Միրզոևը: Նա նշել է, որ համանախագահների փոփոխության հարցը բարդ հարց է: «Հնարավոր է, ժամանակին ամեն ինչ միտումնավոր է արվել, որ համանախագահներին հնարավոր չլինի փոխել»-ասել է նա

Ադրբեջանի միլի մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովան իր հերթին նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ում 3 համանախագահների հետ մեկտեղ, ներկայացված են նաև 11 երկրներ, որոնք կարող են բարձրացնել համանախագահներին փոխելու հարցը: «Այժմ ադրբեջանական կողմը ևս դժգոհ է ՄԽ աշխատանքից, սակայն, այժմ ճիշտ չի համարում համանախագահներին փոխելը կամ կառույցը լուծարելը»:

«Մենք պետք է հասնենք նրան, որ մյուս երկրները ևս, Թուրքիայի հետ միասին, քննադատեն համանախագահն երկրներին ու ստիպեն կատարել իրենց առաքելությունը»,-ասել է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---