Կոմանդոս. Մենք ունենք հաջողություն, բայց հաղթանակ դեռ չունենք 31 հունվարի 2012 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Մենք ունենք հաջողություն, բայց հաղթանակ դեռ չունենք։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով բանակի կազմավորման 20-ամյակի և Ղարաբաղյան պատերազմի մասին, ասաց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը։ Նա դա մեկնաբանեց նրանով, որ դեռ լիակատար հաղթանակ չտարած հայը հայի դեմ դուրս եկավ, և սկսեցին իշխանության համար պայքարել։ «Մեր ժողովուրդը կամավոր գնաց ու զենքով իր հողը պաշտպանեց։ Իսկ որոշ մարդիկ, կուսակցություններ փորձում են այդ հաղթանակն իրենց վերագրել»,- ասաց Կոմանդոսը։ Բանախոսը նշեց այն երեք հիմնական չափորոշիչները, որոնց օգնությամբ կարելի է հասկանալ՝ բանակը հզոր է, թե՝ ոչ։ Դրանցից առաջինը մարդկային գործոնն է, երկրորդը՝ տեխնիկան։ Ըստ Արկադի Տեր-Թադևոսյանի, բանակի հզորությունը մեծապես կախված է այդ տեխնիկան նպատակային օգտագործել կարողանալուց։ Իսկ երրորդ գործոնն, ըստ բանախոսի, միջազգային զորավարժություններն են Ռուսաստանի, ՆԱՏՕ-ի հետ։ «Մեր թշնամին խնդիրներ ունի հենց իր էթնոսի ներսում։ Մեր բանակը փոքրաթիվ է, բայց շատ ավելի մարտունակ»,- ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Հնդկաստանի ՊՆ–ները ստորագրել են 2024-2025 թթ. գործակցության պլանը․ Աշխատանքային խումբ կստեղծվի Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |