Վլադիմիր Ժիրինովսկի. Մենք երբեք միայնակ չենք թողնի Հայաստանին

Վլադիմիր Ժիրինովսկի. Մենք երբեք միայնակ չենք թողնի Հայաստանին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին դրական է գնահատել Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը: «Մենք նման օրենք չունենք: Հանդես գալով նման նախաձեռնությամբ մենք չենք ցանկանում գրգռել Ադրբեջանին կամ Հայաստանին: Ինչպես ցանկանում եք, այնպես էլ ապրեք: Դուք լավ էիք ապրում ԽՍՀՄ կազմում, իսկ հենց դուրս եկաք սկսեցիք կռվել: Ես արևելագետ եմ, ես դեռ 20 տարի առաջ եմ ասել, որ Իսրայելի պատերազմն արաբների հետ երբեք չի ավարտվի: Նույնն է նաև Ադրբեջանի ու Հայաստանի միջև: Այդ խնդիրը կարող է լուծել միայն Ռուսաստանը: Ես չեմ ցանկանում, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմեն: ԵԱՀԿ ՄԽ-ն, Ֆրանսիան ու մյուսները երբեք չեն կարող նպաստել խնդրի լուծմանը: Մենք երբեք միայնակ չենք թողնի Հայաստանին, որովհետև Թուրքիան սպառնում է մեզ: Ձեղ հայտնի՞ է «Թուրքիայի 3-րդ դաշտային բանակի մասին: Նրանք ցանկանում են զավթել ողջ Կովկասը, Վորոնեժը, Վոլգոգրադն ու Ռոստովը: Մենք չենք կարող դա թույլ տալ»,-ասել է նա:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում:

Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---