Mitsubishi-ն կդադարեցնի ավտոմեքենաների արտադրությունը Եվրոպայում

Mitsubishi-ն կդադարեցնի ավտոմեքենաների արտադրությունը Եվրոպայում

PanARMENIAN.Net - Ճապոնական ավտոմեքենա արտադրող Mitsubishi Motors ընկերությունը կդադարեցնի ավտոմեքենաների արտադրությունը Եվրոպայում 2012-ի վերջում։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։Մասնավորապես խոսքը գնում է Նիդեռլանդների Բորն քաղաքում գտնվող գործարանի մասին, որտեղ արտադրվում են Mitsubishi Colt-ը, Mitsubishi Outlander-ը և այլ մակնիշները։

Ավտոարտադրողը կշարունակի մատակարարել ավտոմեքենաներ Եվրոպա իր Ճապոնիայի և Թաիլանդի գործարաններից։

Mitsubishi Motors-ը համարվում է աշխարհի ամենախոշոր ավտոարտադրողներից՝ տարեկան թողարկելով ավելի քան 1,6 միլիոն ավտոմեքենա աշխարհի 32 երկրներում։ Ընկերության զուտ եկամուտը 2011-2012 ֆինանսական տարվա տվյալներով կազմել է 13 միլիարդ 630 միլիոն յեն (179 միլիոն 30 հազար դոլար)։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---