Գերմանացիները նույնպես ուզում են Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ունենալ

Գերմանացիները նույնպես ուզում են Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ունենալ

PanARMENIAN.Net - Գերմանիան պետք է հետևի Ֆրանսիայի և Շվեյցարիայի օրինակին և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունի: Նման կարծիք են հայտնել մի շարք գերմանացիներ, որոնք նման առաջարկ են տեղադրել մի կայքում, որը կոչված է երկխոսություն ստեղծել Գերմանիայի իշխանությունների և կանցլեր Անգելա Մերկելի հովանու ներքո գտնվող հասարակության միջև:

Կայքում տեղակայված ոչ մեծ հոդվածի հեղինակը նկատել է, որ «Հայոց ցեղասպանությունը միջազգային իրավունքի առարկա է, և քանի որ Ցեղասպանության վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիան jus cogens է հանդիսանում, ապա կարող է կիրառվել նախքան դրա ընդունումը կատարված իրադարձությունների հանդեպ»:

Քաղաքացիների կարծիքով` Գերմանիան պետք է հաշվի առնի ցեղասպանության հետ կապված իր անցյալը և Թուրքիային կոչ անի արդար պատասխան տալ հայերի և ասորիների ցեղասպանության գոյության վերաբերյալ հարցին: «Ժխտողական քաղաքականությունը հակասում է ազատ և բաց հասարակության գաղափարին»,- գրել են նրանք վերջում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---