«Զվարթնոցում» չվերթերը ըստ չվացուցակի են իրականացվում

«Զվարթնոցում» չվերթերը ըստ չվացուցակի են իրականացվում

PanARMENIAN.Net - Ի տարբերություն ձյունապատ ճանապարհների անանցանելիության, «Զվարթնոցում» չվերթերը ըստ չվացուցակի են իրականացվում: Այդ մասին PanARMENIAN.Net թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը: «Ներկայումս բոլոր չվերթերն իրականանում են ըստ նախատեսված գրաֆիկի»,-ասել է նա:

Հայաստանի ԱԻՆ պաշտոնական կայքում նշվում է, որ ձյան տեսքով տեղումները շարունակվելու են մինչև փետրվարի 11: Սպասվում է մառախուղ, ձնաբուք, ճանապարհներին` մերկասառույց:

Հունվարի 8-ի ժամը 10.00-ի դրությամբ առատ ձյուն է տեղում հանրապետության ողջ տարածքում, չնայած դրան` հանրապետության միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են: Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ գիշերվա սաստիկ բուքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհի` Ալագյազ-Ծաղկահովիտ ճանապարհահատվածը, Բերդ-Ճամբարակ հատվածը և Սելիմի լեռնանցքը: Առատ ձյան և բուքի պատճառով դժվարանցանելի են Գյումրի-Վանաձոր,Գյումրի-Աշոցք,Արագած-Սպիտակ,Ղափան-Մեղրու լեռնանցք ճանապարհահատվածները:

Բոլոր ուժերը մոբիլիզացված են, և հանրապետության ողջ տարածքում շուրջօրյա կատարվում են ձյունից մաքրման,աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ: ՏԿ նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---