Լոնդոնը պատրաստվում է «Ֆաբերժեի մեծ որսորդական ձու» Զատկի փառատոնին

Լոնդոնը պատրաստվում է «Ֆաբերժեի մեծ որսորդական ձու» Զատկի փառատոնին

PanARMENIAN.Net - Լոնդոնը պատրաստվում է զատկի մեծ փառատոնի անցկացմանը: Փետրվարի 21-ից Լոնդոնը «Ֆաբերժեի մեծ որսորդական ձու» բարեգործական միջոցառուման շրջանակներում տուն կդառնա 200 վիթխարի զատկի ձվերի համար, ասվում է General Fabergé AfC ոսկերչական տան մամլո հաղորդագրությունում: Այդ միջոցառումն ուղղվելու է երեխաների կենսապայմանների բարելավմանը և փղերի փրկության համար բարեգործական նպատակներին:

Հասարակության ներկայացուցիչները կարող են տեսնել վիթխարի զատկի ձվեր, որոնք հատուկ մշակվել են ու զարդարվել թանկարժեք քարերով համաշխարհային ոսկերիչների, դիզայներների ձեռքերով:

«Ֆաբերժեի մեծ որսորդական ձու» փառատոնի մասնակիցները հնարավորություն կունենան շահել անսովոր մրցանակ՝ Ֆաբերժե Tribute ձու, որն արժի ավելի քան 100 հազար ֆունտ ստերլինգ, ասվում է մամլո հաղորդագրությունում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---