Տնտեսվարող սուբյեկտների համար էլեկտրոնային ստորագրության ձեռքբերումը կսուբսիդավորվի

Տնտեսվարող սուբյեկտների համար էլեկտրոնային ստորագրության ձեռքբերումը կսուբսիդավորվի

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի 58 մլն դրամի ապրանքաշրջանառությունը գերազանցող տնտեսվարող սուբյեկտների համար էլեկտրոնային ստորագրությունների ձեռքբերումը 9500 դրամով:

Փետրվարի 9-ի նիստին ՀՀ Կառավարությունը որոշում է կայացրել կառավարության աշխատակազմին 2012թ առաջին եռամսյակի համար հատկացնել 10.5 մլն դրամ: Ինչպես հայտնել է կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, սուբսիդավորման դեպքում էլեկտրոնային ստորագրությունը կարժենա 3,5 հազար դրամ` 15 հազարի փոխարեն:

«Այս տարվանից էլեկտրոնային եղանակով հաշվետվության ներկայացումը պարտադիր է դարձել միջին բիզնեսի համար: Հաջորդ տարվանից նույն եղանակով կգործի նաեւ փոքր բիզնեսը», - ասել է Դավիթ Սարգսյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---