Հայաստանում դեռևս մի շարք փակ ճանապարհներ կան

Հայաստանում դեռևս մի շարք փակ ճանապարհներ կան

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է,որ փետրվարի 10-ի ժամը 11.10-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Փակ են Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզում` Բերդ-Ճամբարակ, Գեղարքունիքի մարզում` Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները, Սևանի և Մարտունու ճանապարհները, Արագածոտնի մարզում` Ապարանի, Թալինի և Արագածի տարածաշրջանների միջհամայնքային ճանապարհները:

Շիրակի մարզի Ամասիա և Աշոցք տարածաշրջաններում առկա է քամու ուժգնացում, ձնաբքի վտանգ:

Ձնաբքի, մերկասառույցի և վատ տեսանելիության պատճառով որոշ ճանապարահատվածներ դժվարանցանելի են, ինչպես նաև` Մեղրի-Երևան ավտոճանապարհի 35-րդ կմ-ը: Կատարվում են մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն առատ ձյան տեղումների պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա)-Լարսի հատվածում երթևեկությունը արգելված է տրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Կիսատրեյլերների և այլ մեքենաների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում:

Երթևեկությունը բաց է 2 տանող կամրջակներով մեքենաների համար:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---