ԱԻՆ-ն ամփոփել է 2011 թվականը

ԱԻՆ-ն ամփոփել է 2011 թվականը

PanARMENIAN.Net - Արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր ամփոփել է 2011 թ. գործունեության արդյունքները։ ԱԻՆ-ից հայտնում են, որ զեկույցով հանդես է եկել և ԱԻՆ 2011 թ. հիմնական կատարված աշխատանքներն է ներկայացրել ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը։ Ելույթներ են ունեցել և տարվա արդյունքներն են ներկայացրել ԱԻՆ ստորաբաժանումների ղեկավարները։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը բարձր է գնահատել 2011 թ. ԱԻՆ կատարած աշխատանքները` նշելով, որ նախարարության արձանագրած առաջընթացն ակնհայտ է։ Որպես ԱԻՆ-ի համար 2012 թվականի կարևոր խնդիր Արթուր Բաղդասարյանն առանձնացրել է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի զարգացումը և մարզերում ՃԿԿ-ների ու 911 ծառայության ստեղծումը։

Ամփոփելով տարին և ընդհանուր առմամբ դրական գնահատելով տարվա ընթացքում կատարված աշխատանքները` ԱԻ նախարար Արմեն Երիցյանը նշել է, որ անելիքներ, այնուամենայնիվ, դեռ շատ կան։ Արմեն Երիցյանը ներկայացրել է 2012 թ. ԱԻՆ գործունեության գերակա ուղղությունները, այդ թվում` Ճգնաժամային կառավարման կենտրոնի հզորացումը, կամավորական հրշեջ-փրկարարական ջոկատների ստեղծումը, հակակարկտային ծառայության զարգացումը և այլն:

Նիստի ընթացքում ԱԻ նախարարը «ԱԻՆ պատվավոր աշխատակից» մեդալով է պարգևատրել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինին` ԱԻՆ-ի հետ արդյունավետ համագործակցության համար։

2011 թվականի ամենաօպերատիվ լրագրող Գագիկ Շամշյանը ԱԻ նախարարի կողմից պարգևատրվել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---