Հրանուշ Հակոբյանին Վատիկանում ընդունել է Հռոմի պապը

Հրանուշ Հակոբյանին Վատիկանում ընդունել է Հռոմի պապը

PanARMENIAN.Net - Փետրվարի 7-12-ն աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին Վատիկանում ընդունել է Նորին Սրբություն Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը, տեղեկացնում են նախարարության մամլո ծառայությունից։

Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանի և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Գաբրիել Ջեմբերջիի (Ջեմբերջյան) ուղեկցությամբ նախարարն այցելել է Հռոմի Լևոնյան հայկական վարժարան, որտեղ հանդիպել է Հռոմի հայ համայնքի ներկայացուցիչների, «Ռադիովատիկանի» հայերեն հաղորդումների անձնակազմի, ինչպես նաև հոգևորականների ու վարժարանի սաների հետ:

Ողջունելով ներկաներին`Հրանուշ Հակոբյանն անդրադարձել է այցի օրակարգին` նշելով փետրվարի 10-11-ը Տրիեստում կազմակերպվելիք հայկական օրերի, թուրք, արաբ, ֆրանսիացի, հայ, իտալացի գիտնականների մասնակցությամբ փետրվարի 11-ին կայանալիք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջազգային գիտական կոնֆերանսի, ինչպես նաև Տրիեստի գործարարների և Հայաստանից ժամանած գործարարների մասնակցությամբ կայանալիք հանդիպման մասին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---