Ստեփան Գրիգորյան. ԱԺ ընտրություններից հետո Հայաստանում կարող է կրկնվել ռուսական սցենարը![]() 13 փետրվարի 2012 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հնարավոր է Ռուսաստանի իրավիճակի կրկնություն խորհրդարանական ընտրություններից հետո, եթե առաջիկա ընտրություներում սխալներ թույլ տրվեն: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: «Պետդումայի ընտրությունները կարող են օրինակ ծառայել հայերի համար: Եթե նախագահը փորձի աջակցել միայն մեկ քաղաքական ուժի, մենք ռուսականին նման իրավիճակ կունենանք»,-հայտարարել է նա՝ նկատի ունենալով Ռուսաստանում շարունակվող հակակառավարական հանրահավաքները: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ թույլ տված սխալները կանդրադառնան նախագահականի ընթացքի վրա, գտնում է հայ փորձագետը: Անդրադառնալով ռուսաստանյան այսօրվա զարգացումների ազդեցությանը Հայաստանի վրա՝ Գրիգորյանը նշել է, որ «անկասկած, Հայաստանին հարկավոր է կայուն Ռուսաստան»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |