ԵՐԵՎԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տվյալ պահին նախատեսված չէ: Այդ մասին «Ռեգնում» գործակալությանն է հաղորդել Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը` այդպիսով հերքելով Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւի հայտարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Օսկանյան-Գուլիեւ մոտ ժամանակներս ակնկալվող հանդիպման մասին: Գուլիեւի խոսքերով, հանդիպման ընթացքում պետք է քննարկվեին միջնորդների նոր առաջարկները ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:
 Ուշագրավ
---