2011-ի 4-րդ եռամսյակում եվրագոտու ՀՆԱ-ն նվազել է 0,3 տոկոսով

2011-ի 4-րդ եռամսյակում եվրագոտու ՀՆԱ-ն նվազել է 0,3 տոկոսով

PanARMENIAN.Net - Եվ եվրագոտու, և Եվրամիության ընդհանուր ՀՆԱ-ն 2011-ի չորրորդ եռամսյակում նվազել է 0,3 տոկոսով:Այդ մասին վկայում են Եվրաստատ եվրոպական վիճակագրական գործակալության տվյալները:

Վերլուծաբաններն ակնկալում էին ցուցանիշի 0,4 տոկոսով նվազում երրորդ եռամսյակի համեմատ: Տարեկան կտրվածքով եվրագոտու տնտեսությունը 2011-ի վերջին եռամսյակում դանդաղեցրել է աճը 0,7 տոկոսից մինչև 1,3 տոկոս երրորդ եռամսյակում:

Եվրագոտու տնտեսության դինամիկան տարեկան կտրվածքով համընկել է վերլուծաբանների սպասելիքների հետ, հաղորդում է ՓՐԱՅՄ-ը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---