«Ժողովուրդ». Մանկապիղծին տեղափոխում են Կանադա

PanARMENIAN.Net - Գործարար Սիլվա Համբարձումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ Սերոբ Տեր-Պողոսյանին որոշել են տեղափոխել Կանադա: Ըստ Համբարձումյանի` մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանն այնտեղ կշարունակի ապաքինման գործընթացը:

«Այնպես որ, մինչև նրա կինը`Մադլեն Թաշճյանը, մտածում է դատական նիստերին ներկա լինել-չլինելու մասին, այդ ընթացքում պլանավորում են նաև Սերոբին երկրից դուրս հանել»,-ավելացրել է Համբարձումյանը:

Տեր-Պողոսյանի կինը` Մադլեն Թաշճյանը, դատական հայց է ներկայացրել` ընդդեմ Սիլվա Համբարձումյանի` պահանջելով ներողություն խնդրել և 1 լումայի փոխհատուցում տալ: Վեճն առաջացել է այն բանից հետո, երբ Ս.Համբարձումյանը հայտարարել էր, թե 1999-ի դեպքերի վերաբերյալ տիկին Մադլենը ցուցակ կհրապարակի, եթե ամուսնուն խիստ պատիժ տան:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---