Ընթացիկ տարում Հայաստանի համար գազի գները, ամենայն հավանականությամբ, չեն փոխվի

Ընթացիկ տարում Հայաստանի համար գազի գները, ամենայն հավանականությամբ, չեն փոխվի

PanARMENIAN.Net - ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը կարծում է, որ ընթացիկ տարում Հայաստանի համար գազի գները, ամենայն հավանականությամբ, չեն փոխվի: «ՀայՌուսգազարդը» հայտ չի ներկայացրել գազի սակագները փոփոխելու համար»,- հայտարարել է նա փետրվարի 16-ին կայացած մամուլի ասուլիսին: Այս առնչությամբ նա ասել է, որ ընկերությունը նման հայտ ներկայացնում է 4 ամիսների համար: Բացի այդ, նա վստահություն է հայտնել, որ հայկական դրամի և ԱՄՆ դոլարի փոխարժեքը ևս չի ազդի գազի գների վրա:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---