1 «Կանաչապատված» Մաշտոց Ակտիվիստները որոշել են քայլերթով ճանապարհել ոստիկաններին, իսկ եթե չգնան, կնվագեն տխուր մի մեղեդի 17 փետրվարի 2012 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Մաշտոցի պողոտայի զբոսայգում ցուցարարների մի մասին արդեն նյարդայնացնում է անորոշությունը, իսկ մյուս մասը փորձում է չտրվել սադրանքներին և հանգիստ բանակցել: «Անհամբեր» ցուցարարերը առաջարկում են ինչ-որ քայլեր ձեռնարկել, քանի որ այս կերպ քաղաքապետարանն ու ոստիկանությունը ժամանակ են շահում ու շարունակում են կառուցել իրենց կրպակները. «Եկեք ձնագնդի խաղանք ոստիկանների հետ, կամ հայհոյենք նրանց, ովքեր մեզ չեն միանում... ինչ-որ կերպ աշուժացնենք իրավիճակը»: Իսկ առավել հեռատես ու ադեկվատ ակտիվիստները պնդում են, որ նման բաներ թույլ տալ չի կարելի. «Մենք ուժեղ ենք, քանի որ մինչ այժմ ամեն ինչ օրենքի սահմաններում ենք անում, իսկ եթե օրենքը խախտենք, կապ չունի հանուն ինչի ենք պայքարում, ոստիկանները բոլոր իրավունքներն ունեն մեզ ձերբակալելու կամ ցրելու: Եկեք չտրվենք սադրանքներին ու համբերենք...» Ակտիվիստներից մեկը քիչ հետո հայտարարեց. «Մենք՝ ցուցարարներս, ակցիայի կազմակերպիչներս, պաշտոնապես հայտարարում ենք, որ մենք ագրեսիա չենք ուզում, մենք մնալու ենք հանգիստ, թույլատրված ժամերին կերգենք, ու թույլատրված ժամերին էլ կպարենք: Սա մեր հանրային այգին է, և ոչ ոք չի կարող մեզ այստեղից ցրել: Ագրեսիվ քայլեր ձեռնարկողները, ոստիկաններին սադրողները մեզ հետ չեն, այդպե՞ս է»: Եվ բոլոր ցուցարարները միաձայն գոչեցին՝ այդպես է: Ակտիվիստի այս հայտարարությունից հետո ոստիկանության աշխատակիցների մի մասը լքեց պուրակը, իսկ մնացած մասն էլ այլևս չի շրջափակում շինհարապարակը: Նրանք հավաքվել են մի կողմում ու հեռվից հետևում են ցուցարարներին: Այդ ամենից հետո 35-40 ոստիկան հավաքվել են այգու ծայրամասում, զորքի նման շարվել են և լսում են՝ ինչ հրահանգներ կտա ղեկավարը, փորձում են հասկանալ՝ ինչ են անելու այսուհետ: Այդ նույն ժամանակ ակտիվիստները որոշել են, որ եթե ոստիկանները հեռանան, նրանց համար քայլերթ կնվագեն, իսկ եթե մնան՝ ինչ-որ տխուր մեղեդի... Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին |