Թուրք վերլուծաբանը պնդում է, որ իրանցիները հայերի ձեռքով «գրավել» են Ղարաբաղը

PanARMENIAN.Net - Թուրքական Milat պարբերականի լրագրող Էրդալ Շիմշեկը հրապարակել է վերլուծական հոդված այն մասին, որ Իրանը սպառանալիք է Թուրքիայի և Ադրբեջանի համար:

Հոդվածում լրագրողը գրում է այն մասին, որ Իրանն ու Հայաստանը ունեն դաշնակցային և չհարձակվելու մասին համաձայնագրեր: Վերլուծաբանի կարծիքով, Հայաստանն ու Իրանը երբեէ դուրս չեն գա միյմանց դեմ` ոչ ուղիղ, ոչ անուղղակի կերպով:

Վերլուծաբանը նաև ենթադրում է, որ տարածաշրջանում հակամարտության դեպքում, Հայաստանն ու Իրանը հանդես կգան միասնական ճակատով:

«Եթե տեղի ունենա հայ-թուրքական բախում, հենց իրանցի զինծառայողները կպայքարեն Թուրքիայի դեմ»,-գրում է նա: Ըստ նրա, Իրանը երկիր է, որն «օկկուպացրել է ադրբեջանական հողերը»:

Շիմշեկը ընդգծում է, որ Իրանը նվաստացնում է ադրբեջանցիներին, որոնք բնակվում են այդ երկրի տարածքում:

Նա նաև նկատել է, որ Իրանը զարգացնում է Հայաստանի հետ իր բարեկամական հարաբերությունները, հանդիսանում Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերը:

Երբ համադրում ենք այս մանրուքները, տեսնում ենք, որ Ղարաբաղն իրականում գրավել են ոչ թե հայերը, այլ իրանցիները` հայերի ձեռքով, գրում է թուրք փորձագետը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---