Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը կներկայացվի շվեդական խորհրդարանի քննարկմանը

Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը կներկայացվի շվեդական խորհրդարանի քննարկմանը

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանաձևը քվեարկության կդրվի Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում, հայտնում է Ռիկսդագի գրասենյակը:

Թիվ 335 բանաձևը, որը նկարագրում է ներկա իրավիճակը Ղարաբաղի շուրջ և այն քայլերը, որ ձեռնարկում է միջազգային հանրությունը դրա հանգուցալուծման համար, հանձնվել է Շվեդիայի խորհրդարանի կոմիտեի քննարկմանն ու հետագա քվեարկության համար: Քվեարկության նախնական ամսաթիվը հայտնի չէ, սակայն առաջին նիստը կկայանա ընթացիկ տարվա մարտին:

Նախագիծը ներկայացրել է Շվեդիայի խորհրդարանի «Կանաչների» կուսակցությունից պատգամավոր Մեհմեդ Կապլանը 2011թ. հոկտեմբերին: Փաստաթուղթը մատնանշում է, որ Շվեդիայի քաղաքական հանրությունն ու կառավարությունը պետք է ուշադրություն դարձնեն բանակցային գործընթացի լճացման վրա ու կոնկրետ քայլեր ձեռնարկեն իրավիճակից դուրս գալու համար, հայտնում է Trend-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---