«Նաիրի Ինշուրանսի» ղեկավար. Հայաստանի ապահովագրական շուկայի համախմբումն անխուսափելի է

«Նաիրի Ինշուրանսի» ղեկավար. Հայաստանի ապահովագրական շուկայի համախմբումն անխուսափելի է

PanARMENIAN.Net - Հայաստանի ապահովագրական շուկայի համախմբումն անխուսափելի է, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Նաիրի Ինշուրանս»-ի գործադիր տնօրեն Գոռ Խաչատրյանը՝ մեկնաբանելով շուկայում կայացած վերջին գործարքը:

Այդ առումով նա բացատրել է, որ ապահովագրակն շուկան ունի զարգացման երկու սցենար. մասնագիտացում, երբ խաղացողների թիվը կարող է ավելի շատ լինել, կամ գնալ համախմբման ճանապարհով:

Ապահովագրական շուկայի համար օպտիմալ թիվը մասնագետն անվանել է 2-3 ընկերությունները, որոնք կկարողանային բարձրորակ ծառայություններ տրամադրել ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ և մրցակցել միմյանց հետ: «Կոնսոլիդացիան, անշուշտ, կշարունակվի և պետք է նորությունների սպասել արդեն մինչև տարեվերջ»,- ասել է նա:

Նրա խոսքով, Հայաստանի ապահովագրական շուկայում կա նաև մեկ այլ խնդիր՝ որակավորված կադրերի բացակայությունը, մասնավորապես, բացակայում է միջին օղակի իրական մենեջմենթը:

Ապահովագրական «ԻՆԳՈ Արմենիա» և «ԿԱՍԿԱԴ Ինշուրանս» ընկերությունները հայտարարել են միավորման գործընթաց սկսելու մասին: «Մեր գործարքի նպատակը հետևյալն է` ապահովագրական շուկան ստանում է պրոֆեսիոնալ մեծ պոտենցիալով աննախադեպ խոշոր ընկերություն, որը ապահովագրական ծառայություններ է մատուցելու միջազգային մակարդակով»,-փետրվարի 24-ին Երևանում հայտարարել է «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը:

Գործարքի «գնի» մասին խոսել խուսափելով`Լևոն Ալթունյանը հայտարարել է, որ արդյունքներին կարելի է սպասել 2012թ առաջին եռամսյակի ավարտին:

Լևոն Ալթունյանը հավելել է, որ միավորման արդյունքում կձևավորվի պրոֆեսիոնալների գործակալական լայն ցանց, ոնքեր կմատուցեն որակյալ ծառայություններ, ինչպես նաև կստեղծվի ամուր, հաստատուն ֆինանսական հիմք:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---