ԱՄՆ կոնգրեսական. Սումգայիթյան ջարդերն առանձնակի դաժանությամբ էին կազմակերպված

ԱՄՆ կոնգրեսական. Սումգայիթյան ջարդերն առանձնակի դաժանությամբ էին կազմակերպված

PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսական, դեմոկրատ Դևիդ Սիսլինը հանդես է եկել հայտարարությամբ Սումգայիթի զոհերի հիշատակման կապակցությամբ: «1988թ. Սումգայիթի հայերը դարձան սիստեմատիկ ջարդի զոհերը: Սումգայիթյան ջարդերը առանձնակի դաժանությամբ էին կազմակերպված»,-ասել է նա:

«Մենք հիշում ենք ջարդերի զոհերն, ոչ միայն Սումգայիթի, այլ նաև Բաքվի ու Կիրովաբադի»,-ասել է Դևիդ Սիսլինը: Կոնգրեսականը նշել է, որ հարկավոր է պայքարել խտրականության դեմ «որտեղ էլ որ այն կատարվի»:

Հայերի ջարդերը Սումգայիթում

1988 թ. փետրվարի 26-29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայ ազգաբնակչության ջարդերը խորհրդային իշխանության նորագույն պատմության մեջ էթնիկ բռնության առաջին դրսեւորումն էր: Սումգայիթի ջարդերը շարուակվեցին երեք օր եւ ուղեկցվում էին զանգվածային բռնություններով, կողոպուտով եւ սպանություններով: Սումգայիթի իրադարձությունները ազդակ էին Ադրբեջանում նոր Հայոց ցեղասպանության համար: Այդ ալիքի զոհերը դարձան Կիրովաբադի, Ղազախի, Խանլարի, Դաշկեսանի, Մինգեչաուրի, Բաքվի եւ Ադրբեջանի այլ քաղաքների ու գյուղերի հայ ազգաբնակչությունը: Դրա հետեւանքով սկիզբ առավ Ադրբեջանից հայ փախստականների հոսքը դեպի Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---