Վլադիմիր Ժիրինովսկի. Ղարաբաղը պատկանում է Հայաստանին29 փետրվարի 2012 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի Հայկական կազմակերպությունների համաժողովի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահության թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկու հետ: Նախագահության թեկնածուն ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը, պատասխանել է ակտուալ հարցերին: «Մենք հանդիպում ենք Մոսկվայի հայ համայնքի հետ, քանի որ ազգային հարցը համարում ենք Ռուսաստանի կարևորագույն հարցը»,-ասել է Ժիրինովսկին: Նա նշել է, որ արդեն երկու տասնամյակ է պաշտպանում է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում: «20 տարի առաջ ես արդեն նախագահության թեկնածու էի և այն ժամանակ պատասխանելով հայ լրագրողի հարցին, ասացի, որ Ղարաբաղը պատկանում է Հայաստանին»,-ասել է նա: Ժիրինովսկին նշել է, որ միայն ինքն ու իր կուսակցությունն են մեծ ուշադրություն դարձնում ազգային հարցին: «Եթե մենք չլուծենք ազգային հարցը, ամեն ինչ կփլուզվի, ինչպես 1917 և 1991թ.»: «Ես արդեն կես դար է արևելագետ եմ, 20 տարի ապրել եմ ազգային հանրապետություններում: Կրեմլից լուծել խնդիրն անհնար է՝ պետք է ապրել մյուս ժողովրդների շրջանում, հասկանալու համար նրանց պատմությունն ու ավանդույթները, խնդիրներն ու ուրախությունները»: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |