Ժիրինովսկին Ցեղասպանության մասին. Ամբողջ Արևելյան Թուրքիան արյան մեջ էր

Ժիրինովսկին Ցեղասպանության մասին. Ամբողջ Արևելյան Թուրքիան արյան մեջ էր

PanARMENIAN.Net - «Իրանի դեմ հարձակման դեպքում հայ ժողովուրդը կհայտնվի ծանրագույն վիճակում, աջից 70-միլիոնանոց Թուրքիան է, որը 1-միլիոնանոց բանակ ունի, որն անդամակցում է ՆԱՏՕ-ին: Նրա Երրորդ դաշտային բանակը կանգնած է հենց Հայաստանի սահմանի մոտ: Ձախից Ադրբեջանն է, որն ունի շատ նավթ, գազ ու Հայաստանի բնակչությանը մի քանի անգամ գերազանցող բնակչություն: Հարավում Իրանն է, որ կամ կոչնչացվի, կամ, առնվազն, կբարոյալքվի»,-ասել է Ռուսաստանի նախագահության թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկին Մոսկվայի հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Ժիրինովսկին ափսոսանքով նշել է, որ իրավիճակը, որում կարող է հայտնվել Հայաստանը Իրանի դեմ հնարավոր պատերազմի դեպքում, տևում է արդեն 5 դար. «5 դար է թուրքերը ոչնչացնում են տաղանդավոր հայ ժողովրդին, դուրս էին մղում նրանց: Հայերը արհեստավորներ էին, նրանք գործարաններ, համալսարաններ, թանգարաններ ունեին: Քոչվորները ոչինչ չգիտեին սպանելուց բացի»:

«Նրանք ափսոսում էին փամփուշտները՝ փամփուշտները հարկավոր էին Առաջին համաշխարհայինի համար: Դանակներ, կացիններ, սրեր՝ ամեն ինչ գործի էր դրվում ոչնչացնելու համար հայերին: Եվ ոչնչացրեցին մոտ 1,5 մլն մարդ: Ամբողջ Արևելյան Թուրքիան արյան մեջ էր»:

Ըստ Ժիրինովսկու, Կովկասը, Մերձավոր Արևելքը և Հայաստանը միշտ պետք է լինեն ռուսական արտաքին քաղաքականության օրակարգում: «Մենք, որպես Պետդումայի պատգամավորներ, ազդել ենք և ազդելու ենք Ռուսաստանի արտաքին քաղաքականության վրա, գործելու ենք ի շահ Հայաստանի՝ որպես Անդրկովկասում մեր հավատարիմ դաշնակցի»,-ասել է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---