2003 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է 72 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 2 փետրվարի 2004 - 21:01 AMT PanARMENIAN.Net - 2003 թվականին Հայաստանը ստորագրել է քաղաքական, ռազմաքաղաքական, ֆինանսատնտեսական, մշակույթի, կրթության, գիտության ոլորտները, ինչպես նաեւ իրավական օգնության եւ այլ երկրներում ապօրինի բնակվող անձանց հայրենադարձման հարցերը ներառող 72 միջազգային պայմանագիր: ՀՀ կառավարությանը ներկայացված անցյալ տարվա ընթացքում արտգործնախարարության գործունեության վերաբերյալ հաշվետվության համաձայն, մասնավորապես, 13 պայմանագիր է կնքվել ԱՊՀ երկրների հետ, 18` եվրոպական երկրների, 6` ԱՄՆ-ի հետ, 9` Ասիայի եւ Օվկիանիայի երկրների հետ, 10` բազմակողմ եւ 16-ը` միջազգային կազմակերպությունների հետ: Ստորագրվել է նաեւ շուրջ 170 փաստաթուղթ ԱՊՀ շրջանակներում: Հաշվետվության համաձայն, ներկայումս ստորագրման է պատրաստվում 270-ից ավելի համաձայնագիր:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |