Մոսկվայում սպանված Իրինա Զիրոյանը «Օրեխովոյի» հանցավոր խմբակցության առաջնորդներից մեկի այրին է

PanARMENIAN.Net - Հինգշաբթի Մոսկվայում սպանված Իրինա Զիրոյանը «Օրեխովոյի» հանցավոր խմբակցության առաջնորդներից մեկի` Գևորգ Զիրոյանի այրին էր, ով զոհվել էր 2003թ, հայտնում է օրինապահ մարմինների աղբյուրը:

«Ամուսնուց նրան պատկառելի ունեցվածք էր մնացել, այդ թվում` զանազան ընկերությունների մասնաբաժիններ»,-հայտնել է «Ինտերֆաքսի» աղբյուրը: Սակայն Զիրոյանի նախկին «կողմնակիցները» «նրա մահվանից հետո մնացած գումարը համարում էին խմբակցության սեփականությունը և կնոջից կորզում էին այն»:

«Նախորդ տարի հարձակում էր գործվել նրա խանութներից մեկի վրա, որի ընթացքում հանցագործները կրակել էին Զիրոյանի որդու վրա: Այդ հանցագործությունը բացահայտվել էր, անմիջական մարդասպանը դատապարտվել է 18 տարի ազատազրկման»,-ասել է աղբյուրը:

Իրինա Զիրոյանը սպանվել է հինգշաբթի` մարտի 1-ին, Մոսկվայի հարավում գտնվող «Տանուկա» ռեստորանի մոտ:

«Այս սպանությունը պատվիրված է. մարդասապնները հսկիչ կրակոց են արձակել զոհի գլխին, ինչից հետո հեռացել են ավտոմեքենայով, որի մակնիշը ճշտվում է »,-ասում է աղբյուրը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---