3 մարտի 2012 - 11:05 AMT
Հաքերները գրոհում են Ru դոմենների խոշորագույն ռուսական գրանցողին

Հաքերները գրոհել են Ru դոմենների խոշորագույն ռուսական գրանցողի Ru-Center-ի DNS սերվերները: Այդ մասին հայտնել է ընկերության հասարակայնության հետ կապերի տնօրեն Անդրեյ Վորոբյովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել են առանձնակի ուժգնության DDoS-հարձակումներ, որ ուղղված են ընկերության DNS սերվերների դեմ: Ըստ նրա, Ru-Center-ն արդեն դիմել է իրավապահ մարմիններին ու աշխատում է գործընկերների հետ գրոհներից պաշտպանվելու համար:

DNS սերվերների անջատման դեպքում կայքերը դադարում են աշխատել:

Ru-Center ընկերության DNS սերվերները սպասարկում են մոտ 500 հազար ինտերնետ-ռեսուրսներ: Ըստ Անդրեյ Վորոբյովի, սերվերները պաշտպանված են DDoS-հարձակումներից, ուստի դրանց «անջատման հավանականությունը զուտ հիպոթետիկ է»: