ՆԱՏՕ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԽԹԱՆ Է ԴԱՌՆՈՒՄ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ԴՈՆԱԼԴ ՌԱՄՍՖԵԼԴԸ

PanARMENIAN.Net - Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի մի շարք երկրների ղեկավարներ ՆԱՏՕ-ի հետ սերտ կապեր հաստատելու, եւ վերջնական արդյունքում, Դաշինքի անդամ դառնալու ցանկություն են արտահայտել: ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը հայտարարել է այս մասին` օրերս հանդես գալով Մյունխենի անվտանգության հարցերով ամենամյա կոնֆերանսում: Նրա խոսքերով, այդ պետությունների ՆԱՏՕ-ին մերձենալու ցանկությունը քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների խթան է դառնում: Որպես օրինակ Ռամսֆելդը բերել է Վրաստանի նոր ղեկավարության հայտարարությունները, որոնց համաձայն իրենց երկրում ժողովրդավարական առաջընթացի խթան հանդիսացավ դեպի Արեւմուտք շրջվելու եւ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու վրաց ժողովրդի ցանկությունը:
 Ուշագրավ
---