ԹՈՂԱՐԿՎԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ԼԱԶԵՐԱՅԻՆ ՍԿԱՎԱՌԱԿ 9 փետրվարի 2004 - 17:52 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ ԱԳՆ նախաձեռնությամբ թողարկվել է Լեռնային Ղարաբաղի մասին տարաբնույթ տեղեկատվություն պարունակող լազերային սկավառակ: Սկավառակը տեղեկատվություն է պարունակում Լեռնային Ղարաբաղի պատմության, տնտեսության, սոցիալական եւ մշակութային կյանքի, ղարաբաղյան ազգային-ազատագրական պայքարի եւ պետականության կառուցման, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ: «Մեդիամաքս» գործակալության հաղորդագրության համաձայն, սկավառակը անգլերեն լեզվով է եւ թողարկվել մի քանի հազար օրինակով: Այն հիմնականում կուղարկվի միջազգային կազմակերպություններին եւ վերլուծական կենտրոններին: Ապագայում նախատեսվում նաեւ սկավառակի թողարկումը հայերեն, ռուսերեն եւ ֆրանսերեն լեզուներով:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |