ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵԱՀԿ-ԻՑ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր առաջարկներ է ակնկալում ԵԱՀԿ-ից: «Այժմ հիանալի պայմաններ են ստեղծվել նման առաջարկների ներկայացման համար», - հայտարարել է Ի.Ալիեւը լրագրողներին Մոսկվայից վերադառնալուն պես, հայտարարում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Նրա խոսքերով, Եվրախորհրդի եւ Եվրամիության փաստաթղթերում հայտնվել է հակամարտության կագավորման Ադրբեջանի համար բարենպաստ հիմք: Ընդսմին, Ալիեւը կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ավելի ակտիվորեն զբաղվել ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: Նա նշել է, որ նման ակտիվության հույս ունի այն բանից հետո, երբ իր հետ հանդիպումներում Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները հայտարարել են հակամարտության շուտափույթ լուծման մեջ շահագրգիռ լինելու մասին: Ալիեւը հաստատել է, որ ինքը դեմ է փոխզիջումներին ղարաբաղյան կարգավորման գործում, եւ գտնում է, որ այդ հիմնախնդրի լուծման հարցում Ադրբեջանը չպետք է շտապողականություն ցուցաբերի:
 Ուշագրավ
---