ԵԱՀԿ ՄԽ-ն տարածաշրջան է ժամանել կյանքի կոչելու համար նախագահների Սոչիի հայտարարությունը

ԵԱՀԿ ՄԽ-ն տարածաշրջան է ժամանել կյանքի կոչելու համար նախագահների Սոչիի հայտարարությունը

PanARMENIAN.Net - «Ավարտելով այցը տարածաշրջան մենք ժամանել ենք Ադրբեջան: Մենք Երևանում հանդիպել ենք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Շաբաթվա վերջում հանդիպումներ ենք ունեցել Լեռնային Ղարաբաղում»,-հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Ռոբերտ Բրադկեն Բաքվում: Ամերիկացի համանախագահը նշել է, որ հերթական այցը նպատակ ունի կյանքի կոչել Հայաստանի, ՌԴ ու Ադրբեջանի նախագահների Սոչիում արված հայտարարությունը:Մինչ Բաքու ժամանելը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Ժակ Ֆորն ու Իգոր Պոպովը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը եղել են Հայաստանում ու Արցախում՝ քննարկելով ղարաբաղյան կարգավորման հեռանկարները:

Մասնավորապես համանախագահների հետ հանդիպմանը Բակո Սահակյանը նշել է, որ առանց բանակցությունների ամբողջական ձևաչափի ու ԼՂՀ լիարժեք մասնակցության բանակցային բոլոր փուլերին հնարավոր չի լինի հակամարտության համապարփակ կարգավորումը: Արցախի նախագահը նշել է, որ խոսք անգամ չի կարող լինել Արցախի անկախության անվտանգության նույնիսկ աննշան նվազեցման մասին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---