Ռիչարդ Կիրակոսյան. Ռուսաստանը կփորձի ճնշում գործադրել Հայաստանի վրա

Ռիչարդ Կիրակոսյան. Ռուսաստանը կփորձի ճնշում գործադրել Հայաստանի վրա

PanARMENIAN.Net - Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը մարտի 12-ին Երևանում հայտարարեց, որ ընտրությունները Ռուսաստանում ոչ օրինական էին, ոչ էլ թափանցիկ: Նա նշեց նաև, որ տեղադրված 90 հազար տեսախցիկների մեծ մասը չի աշխատել:

Կիրակոսյանը նշել է, որ Արևմուտքը գործնականում չարձագանքեց Ռուսաստանում ընտրությունների ժամանակ տեղի ունեցած իրադարձություններին: «Հետաքրքիր փաստ է, որ ռուսական ընդդիմությունը համախմբվեց Պուտինի դեմ, սակայն մնացած հարցերում այն պառակտված էր, ինչը թուլացնում է նրա ազդեցությունը»:

Ըստ նրա, Պուտինի քաղաքականությունը կոպիտ է լինելու, Ռուսաստանը կփորձի ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի վերջինս անդամակցի Եվրասիական միությանը: Որոշ զարգացում կարող է ստանալ ղարաբաղյան հարցը, սակայն տեսանելի փոփոխություններ չեն լինի, քանի որ ամեն ինչ չէ, որ կախված է Ռուսաստանից: «Կա նաև մյուս կողմը՝ Բաքուն, որը չի ցանկանում ընդառաջել, ավելին բանակցություններին պետք է մասնակցեն նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները»,-ասել է քաղաքագետը:

Կիրակոսյանը գտնում է, որ նոր փուլ կսկսվի ռուս-ամերիկայն հարաբերություններում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---