«Ժողովուրդ». Ալիկ Սարգսյանի նախկին ենթակաները խուսափում են բարևել նրան

«Ժողովուրդ». Ալիկ Սարգսյանի նախկին ենթակաները խուսափում են բարևել նրան

PanARMENIAN.Net - ՀՀԿ համագումարի օրը լրագրողների աչքից չի վրիպել ՀՀ նախկին ոստիկանապետ, այժմ ՀՀԿ-ական Ալիկ Սարգսյանի նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքը: Նրա նախկին ենթակաները, անգամ այդ օրը հերթապահություն անող բարձրաստիճան ոստիկանները խուսափում էին բարևել Սարգսյանին: Տարօրինակ վախով նրանք փորձում էին առավելագույնս չնկատելու տալ նախկին ղեկավարին, թեքել գլուխը` դեմ առ դեմ չհանդիպելու համար: Ի դեպ, Ալիկ Աարգսյանը հրաժարվել է խոսել նաև ՀՀ ճանապարհային ոստիկանապետ Մարգար Օհանյանի հայտարարությունների մասին, որոնք մեղադրանքներ էին պարունակում իր դեմ: «Ժողովուրդը» հիշեցնում է, որ Օհանյանն ասել էր` Ալիկ Աարգսյանն իրենից անձնական վրեժ է լուծում, քանի որ ինքն ընդդիմացել է նրա վարած քաղաքականությանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---