Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի համագործակցության 20-ամյակին նվիրված խորհրդաժողով

Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի համագործակցության 20-ամյակին նվիրված խորհրդաժողով

PanARMENIAN.Net - Մարտի 13-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի միջև համագործակցության 20-ամյակին նվիրված խորհրդաժողով: Միջոցառման ժամանակ ներկայացվել են տնտեսական հարաբերությունների, մշակութային կապերի զարգացման և հայ-իրանական հարաբերությունները զարգացման նոր մակարդակ բարձրացնելու ուղղությամբ երկու պետությունների կատարած աշխատանքի վերաբերյալ հաշվետվություններ:

Խորհրդաժողովին ներկա էին ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, ՀՀ արտաքին քաղաքականության գծով արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Հայաստանում ԻԻՀ դեսպան Սայադ Ալի Սաղիանը, Իրանում Հայաստանի առաջին դեսպան Վիգեն Բայբուրդյանը և մի շարք այլ բարձրաստիճան անձինք:

Խորհրդաժողովի ընթացքում Վիգեն Բայբուրդյանին և գրականագետ Արմանուշ Կոզմոյանին մեդալներ և պատվոգրեր են շնորհվել հայ-իրանական հարաբերությունների զարգացման մեջ ներդրած ավանդի համար:

Խորհրդաժողովը կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և ՀՀ-ում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---