«Զվարթնոց» օդանավակայանը զիջումների է գնում «Արմավիա» ավիաընկերությանը

«Զվարթնոց» օդանավակայանը զիջումների է գնում «Արմավիա» ավիաընկերությանը

PanARMENIAN.Net - Մարտի 13-ին Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աջակցությամբ «Զվարթնոց» օդանավակայանի և «Արմավիա» ավիաընկերության միջև կայացած հանդիպման արդյունքում պարզ դարձավ, որ ընկերությունը շարունակելու է իր գործունեությունը նաև հետագայում: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՔԱԳՎ մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը:

«Զվարթնոցը» զիջումների գնաց`ավիաընկերության համար սահմանելով պարտքերի մարման ժամանակացույց»,-հայտնել է նա: Միաժամանակ մամուլի քարտուղարը հայտնել է, որ «Արմավիան», պայմանավորվածությունների շրջանակում չվերթեր է իրականացնելու առանց հետաձգումների:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---