ԲԱՔՎԻ ԱՐՁԱՔԱՆՔԸ ԲՈՒԴԱՊԵՇՏՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԳՏՆՎԵԼՈՒ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԼՂՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ26 փետրվարի 2004 - 21:05 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի հասարակության եւ քաղաքական գործիչների արձագանքը Բուդապեշտում ադրբեջանցի զինծառայողի կողմից հայ սպայի գազանային սպանությանը «հերթական անգամ ակնհայտորեն ապացուցեց Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի գտնվելու անհնարինությունը»: Այդ մասին այսօր Ստեփենակերտում հայտարարել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավար Աշոտ Ղուլյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանում ոչ միայն չդատապարտեցին այդ հանցագործությունը, այլեւ, ինչպես դա եղավ Սումգաիթում հայերի ջարդից հետո, փորձում են արդարացնել մարդասպանին: Նախարարը նշել է, որ «հայաֆոբիան Ադրբեջանում պետական քաղաքականության աստիճանի է հասցված, որով հետեւողականորեն վարակվում է ողջ ադրբեջանական հասարակությանը»: «Վերջին տարիներին ԼՂՀ իշխանությունները բազմիցս հրավիրել են միջազգային կառույցների ուշադրությունն Ադրբեջանում հակահայկական հիսթերիայի տարածման վրա, սակայն, ցավալիորեն, նրանց կողմից համապատասխան միջոցներ այդպես էլ չձեռնարկվեցին», - հայտարարել է նախարարը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |