Խաչատուր Սուքիասյանը բացառում է ընտրակեղծիքները Կենտրոնի ընտրատարածքում![]() 14 մարտի 2012 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Կենտրոն համայնքի 10-րդ ընտրատարածքի մեծամասնական ցուցակով առաջադրված թեկնածու Խաչատուր Սուքիասյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ որպես ֆիզիկական անձ պատրաստ է աշխատել բոլոր քաղաքական ուժերի հետ, բայց սատարում է ՀԱԿ-ին: Սակայն Խաչատուր Սուքիասյանը ՀԱԿ-ին ֆինանսական օգնություն չի տրամադրելու. «Ես ոչ թե ֆինանսապես եմ աջակցելու, այլ իմ ունեցած պոտենցիալով: Եվ , առհասարակ, ես այն գործիչը չեմ, ով պետք է ֆինանսապես աջակցի ՀԱԿ-ին»: Երկրի տնտեսական քաղաքականությունը և Հայաստանը աշխարհին գայթակղիչ երկիր ներկայացնելն է լինելու նրա հիմնական խնդիիրը նորաստեղծ խորհրդարանում: Թեկնածուն նշեց, որ եթե ընտրվի ԱԺ պատգամավոր, իր առաջին խնդիրը կլինի երկրում գործող հարկային փաթեթը մի կողմ դնելը և նորը գրելը: Ըստ Խաչատուր Սուքիասյանի` այժմյան հարկային փաթեթը շատ թերացումներ ու տողատակեր ունի: Պատգամավորի թեկնածուն, խոսելով Կենտրոն համայնքի 10-րդ ընտրատարածքում իր հիմնական հակառակորդ Գարեգին Նուշիկյանի մասին, նշեց, որ ցանկացած հակառակորդի դրական է վերաբերվում: Այն հարցին, թե հնարավոր են արդյոք ընտրությունների կեղծ արդյունքներ Գարեգին Նուշիկյանի օգտին, բանախոսն ասաց, որ Կենտրոնի ընտրատարածքում բացառում է ընտրակեղծինքները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |