Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Տուվալուի հետ17 մարտի 2012 - 16:54 AMT PanARMENIAN.Net - 2012 թ. մարտի 16-ին Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի ու Տուվալուի մշտական ներկայացուցիչներ Կարեն Նազարյանը և Ֆալեմա Պիտան ստորագրեցին Հայաստանի Հանրապետության ու Տուվալուի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ հայտարարություն, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նյու Յորքում ՀՀ մշտական ներկայացուցչության շենքում ստորագրման արարողությանը հետևած զրույցի ընթացքում երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել երկկողմ հարաբերությունները և խթանել երկու երկրների համագործակցությունը ՄԱԿ-ի և միջազգային այլ կազմակերպությունների շրջանակներում: Տուվալուն գտնվում է Ավստրալիայի և Հավայան կղզիների միջանկյալ տարածքում, ութ կղզիների վրա զբաղեցնում է 26 հազար ք/կմ մակերես Երկրի բնակչության 98% քրիստոնյաներ են: Տուվալոււն իր անկախությունը ձեռք է բերել 1978թ. իսկ ՄԱԿ-ին անդամակցել է 2001թ.: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |