Ալեքսանդր Կռիլով. Պատերազմն Իրանում աղետաբեր կլինի տարածաշրջանի համար

Ալեքսանդր Կռիլով. Պատերազմն Իրանում աղետաբեր կլինի տարածաշրջանի համար

PanARMENIAN.Net - «Ըստ ԶԼՄ-ների տեղեկատվության ու «Stratfor» վերլուծական կենտրոնի մեկնաբանությունների, վերջին իսրայելա-ադրբեջանական ռազմական գործարքը 1,6 մլրդ դոլար է կազմում, դա համաձայնեցված է Վաշինգտոնի հետ և կոչված է «դիմակայելու սպառնալիքներին հյուսիսից, ոչ թե հարավից»: Այս իրավիճակում հազիվ թե կարելի է լրջորեն հուսալ, որ դրան կհավատան Թեհրանում, ինչպես նաև Մոսկվայում»,-Analitika.at.ua-ին տված հարցազրույցում հայտարարել է ռուս փորձագետը, կովկասագետների գիտական ընկերակցության նախագահ Ալեքսանդր Կռիլովը:

«Արդյո՞ք ռազմական հարված կհասցվի Իրանին, որի արդյունքում երկիրը կմասնատվի: Սա իրադարձությունների զարգացման ևս մեկ հնարավոր տարբերակ է, սակայն կան նաև այլ տարբերակներ: Ամեն դեպքում, իսրայելական զենքի նոր լայնածավալ առաքումներն Ադրբեջան կայունություն չեն բերի տարածաշրջանին, կսրեն իրանա-ադրբեջանական հարաբերություններն ու կփոխեն գոյություն ունեցող ռազմական հավասարակշռությունը ղարաբաղյան գոտում: Կարելի է ենթադրել, որ հենց այդ հանգամանքն է, ոչ թե երազանքներն Իրանի մասնատման ու «Մեծ Ադրբեջանի» ստեղծման մասին, կանխորոշում Բաքվի գործողությունները, որը վաղուց է ձգտում ճնշող ռազմական առավելության հասնել Հայաստանի հանդեպ ու նրա կապիտուլացիային Ղարաբաղի հարցում»,-ասել է նա:

Այդ դեպքում, ըստ Կռիլովի, բոլոր դատողություները հյուսիսից սպառնալիքների չեզոքացման համար Իսրայելի կողմից Ադրբեջանին սպառազինելու մասին (ԱՄՆ վարչակազմի համաձայնությամբ), կարող են հասցեագրված լինել ոչ թե Մոսկվային կամ Թեհրանին, այլ առաջին հերթին ամերիկահայ ընտրողին: «Ամերիկահայերի աջակցությունը ԱՄՆ նախագահական ընտրություններում չափազանց կարևոր է այժմյան վարչակազմի ու նրա քաղաքական հակառակորդների համար: Ամերիկյան վարչակազմը կփորձի վստահեցնել հայ ընտրողներին, որ Ադրբեջանի սպառազինումն ուղղված չէ Հայաստանի դեմ, իսկ նրա հակառակորդներին՝ հակառակը՝ վստահեցնելով նաև (ըստ բազմամյա ամերիկյան ավանդույթի), որ իշխանության գալու դեպքում անհապաղ կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---