Արամ Առաջին. Թուրքիան շարունակում է ցեղասպան քաղաքականությունը հայերի և կիպրոսցիների նկատմամբ

Արամ Առաջին. Թուրքիան շարունակում է ցեղասպան քաղաքականությունը հայերի և կիպրոսցիների նկատմամբ

PanARMENIAN.Net - Անթիլիասում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը և Կիպրոսի ԱԳՆ ղեկավար Էրատո Կոզակու-Մարկուլիսը քննարկել են լիբանանա-կիպրոսյան հարաբերությունների ներկա մակարդակը և դրանց ընդլայնման հնարավորությունները:

Կաթողիկոսը, հիշելով հույների և հայերի վաղեմի բարեկամության մասին, նշել է դրա պահպանման և երկու ժողովուրդների միջև կապերի խորացման անհրաժեշտությունը: Կաթողիկոսը կրկնել է, որ «Կիպրոսի բռնազավթումը և կրոնական ու մշակութային հուշարձանների բռնագրավումը Կիպրոսի և հայ ժողովրդի դեմ ցեղասպանության նոր ձև է»:

Նախարարը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի զարգացման մեջ հայ համայնքի դերի համար և նշել հետագա համագործակցության անհրաժեշտությունը: Նա նշել է, որ ժողովուրդները պետք է միասին հակազդեն Թուրքիայի քաղաքականությանը ցեղասպանությունների ժխտման վերաբերյալ և շարունակեն պայքարն արդարության և մարդու իրավունքների համար: Նախարարը նաև հաղորդել է, որ ապրիլի սկզբին պլանավորում է այցելել Հայաստան: Մեկնելուց առաջ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---