«Արմավիան» մարել է «Ռոսավիացիային» պարտքի մի մասը՝ 178 հազար դոլար

«Արմավիան» մարել է «Ռոսավիացիային» պարտքի մի մասը՝ 178 հազար դոլար

PanARMENIAN.Net - «Արմավիա» ավիաընկերությունը մարել է Ռուսաստանի օդային տարածքում տրամադրված աէրոնավիգացիոն ծառայությունների դիմաց կուտակված 178 հազար դոլար պարտքը, լրագրողներին է հայտնել «Ռոսավիացիայի» ղեկավար Ալեքսանդր Ներադկոն:

«Ուրբաթ օրը ավիաընկերությունը ամբողջությամբ մարել է դեկտեմբերի պարտքը, ուստի նրան հետագայում ևս կթույլատրվի թռիչքներ իրականացնել Ռուսաստանի տարածքում»,-ասել է նա:

Ներադկոն նաև հավելել է, որ ընկերության ընթացիկ պարտքը կազմում է 354 հազար դոլար:

Ինչպես ավելի վաղ` 2012թ մարտի 6-ին էր հաղորդվել, ավիաընկերության աէրոնավիգացիոն սպասարկումը դադարեցվել էր ժամանակին վճարում չկատարելու պատճառով:

Մինչդեռ, մարտի 6-ին «Ռոսավիացիան» ստացել էր հայ ավիափոխադրողի երաշխավորագիրը, որ մինչև 2012թ մարտի 20-ը կվճարվի 2011թ դեկտեմբերի պարտքի մի մասը` 178 հազար դոլարը, հայտնում է ԱվիաՊորտը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---