Իգոր Պոպովը հուով է, որ այս տարի ղարաբաղյան գործընթացում միջնորդներն «ավելի առաջ կգնան»

Իգոր Պոպովը հուով է, որ այս տարի ղարաբաղյան գործընթացում միջնորդներն «ավելի առաջ կգնան»

PanARMENIAN.Net - Ռուսաստանն ավանդաբար ակտիվ մասնակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի անմիջական միջնորդությամբ 1994-ի մայիսին ստորագրվել է հրադադարի մասին համաձայնագիր, որը թույլ է տվել ավարտել հակամարտության «թեժ» փուլը: Վերջին տարիներին Ռուսաստանի ղեկավարությունն օգտագործում է Երևանի և Բաքվի հետ իր հարաբերությունները, որպեսզի համանախագահների կողմից համաձայնեցված մոտեցումների շրջանակներում փորձի լուծումներ գտնել նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների ձևաչափում: Պոպովի խոսքով, այդ ճանապարհին կարևոր փուլ է դարձել 2008-ին ընդունված Մոսկովյան հռչակագիրը: «Դա առաջին և առայժմ միակ փաստաթուղթն է ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ, որի տակ դրված են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրությունները: 2008-2012թթ. Մեդվեդևն ավելի քան տասը հանդիպումներ է անցկացրել գործընկերների հետ: Բացի քաղաքական կարգավորումից քննարկվել են հարցեր և ընդունվել որոշումներ, որոնք կապված են փոխհարաբերություններում լարվածության նվազեցման հետ, այդ թվում՝ շփման գծում: Վերջին տարիներին ձեռք բերված պայմանավորվածությունների շարքում՝ ռազմագերիների և մահացած զինծառայողների մարմինների փոխանակումը, հակամարտության գոտում զինված միջադեպերի հետաքննության անցկացումը»,- ասել է դիվանագետը:

«Սակայն ռուսական միջնորդության գլխավոր թեման հիմա մնում է կարգավորման հիմնական սկզբունքների վրա աշխատանքում կողմերին օգնելը: Նախագահների հանդիպումների միջև ընդմիջումների ժամանակ աշխատում են ԱԳՆ ղեկավարները: Նրանց հանդիպումները կրում են կանոնավոր բնույթ: Հուսով եմ, որ կառուցողական մոտեցման դեպքում այս տարի կողմերին կհաջողվի ավելի առաջ շարժվել, քան նախորդ տարի»,- ասել է ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---