Հունաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ հետ ասոցիատիվ համաձայնագրի ստորագրման հարցում![]() 22 մարտի 2012 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Հունաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ հետ ասոցիատիվ համաձայնագրի ստորագրման հարցում: Այս մասին մարտի 22-ին Երևանում հայտարարել է Հունաստանի տնտեսական և սոցիալական կոմիտեի պատվիրակության նախագահ Քրիստոս Պոլիզողոպուլոսը: Նա նշել է, որ Հունաստանն ու Հայաստանը սերտ բարեկամական հարաբերություններ ունեն՝ հիմնված պատմամշակութային ժառանգության վրա: «Աշխարհի քաղաքական շրջանակներում լավ գիտեն, որ Հունաստանը միշտ Հայաստանի կողքին է»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում: Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանում «Հունաստանի օրերի» շրջանակներում: Հունաստանի տնտեսական և սոցիալական կոմիտեի պատվիրակությունը, որի կազմում են նաև գլխավոր քարտուղար Ապոստոլոս Քսիռաֆիսը և արտաքին կապերի պատասխանատու Մարթա Թեոդորոն, Հայաստանում է գտնվում երկօրյա այցով Հայաստանի Հանրային խորհրդի հրավերով: .Ինչպես նշել է Քրիստոս Պոլիզողոպուլոսը, այսօրվա դրությամբ Հունաստանի տնտեսությունը ծանր ժամանակներ է ապրում և վարում է տնտեսման կոշտ քաղաքականություն, որը վատ է անդրադառնում ժողովրդի վրա: «Մենք վստահ ենք, որ կկարողանանք հաղթահարել ճգնաժամը և կարևոր դերակատարություն ունենալ Եվրոպայում»,-հավելել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |