Ղարաբաղ. Անհրաժեշտ է ճշտել` ինչն է կարեւոր. անկախությու՞նը, թե՞ պետության կառուցումը

Ալեքսանդր Իսկանդարյան.

Ղարաբաղ. Անհրաժեշտ է ճշտել` ինչն է կարեւոր. անկախությու՞նը, թե՞ պետության կառուցումը

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի տարածաշրջանի իրավիճակը հեռու է կատարելությունից: Չկարգավորված հակամարտություններ, լարված հարաբերություններ պետությունների միջեւ, համաշխարհային տերությունների պայքար առաջնության համար: Տարածաշրջանի ներկա իրավիճակը PanARMENIAN.Net-ի համար մեկնաբանում է ԶԼՄ-ների Կովկասի ինտիտուտի (ԶԼՄԿԻ) տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Դուք վերջերս վերադարձել եք Սամցխե-Ջավախքից. Ինչպիսի՞ն է այնտեղ իրական դրությունը:

Ջավախքից Հայաստան հասնող ինֆորմացիան, ինչ-որ չափով աղավաղված է: Դրա պատճառը պարզ է. ինֆորմացիան գալիս է կամ Վրաստանից, կամ էլ Ախալքալաքում ապրող բարեկամներից: Դրությունն այնտեղ իրոք բարդ ու լարված է եւ բականին անբարենպաստ է: Խնդիրը կարելի է մի քանի մասի բաժանել: Առաջին` սոցիալ-տնտեսական: Ընդհանրապես, տարածաշրջանը աղքատ է. այն խորհրդային շրջանում եւս աղքատ էր, սակայն այն ժամանակ դոտացիաներ կային: Այժմ Վրաստանն այն պետությունը չէ, որ կարող է դոտացիաներ հատկացնել այլ շրջաններին: Սկուզբունքորեն, Ջավախքի խնդիրներն այդ տեսանկյունից ընդհանուր են ողջ Վրաստանի համար: Այնտեղ աշխատվող ողջ գումարն անցնում է երկրի բյուջե: Ապա: Վրացական իշխանությունների լեզվական քաղաքականությունը, երբ վրացերեն չիմացող մարդը չի կարող նորմալ աշխատանք գտնել: Դա միշտ էլ եղել է այնտեղ: Սակայն այսօր, իհարկե, հարցը ավելի սուր բնույթ ունի: Հայկական բուհեր այտեղ չկան, այսինքն, չկա մտավորականության վերարտադրում: Ախալքալաքում գոյություն ունի Թբիլիսիի համալսարանի մասնաճյուղը, ուր ընդունվում են Թբիլիսիում հաջողության չհասած էթնիկ վրացիները: Դրա հետ կապված է նաեւ, ինչպես գտնում է հայ բնակչությունը, տարածաշրջանի ժողովրդագրական իրավիճակը փոխելու փորձը: Ենթադրենք, որ դա կատարվում է պատահաբար: Անփույթ պաշտոնյայի ցանկությամբ Ջավախքում ծնողազուրկ երեխաների համար բացվում է մանկատուն: Բնակչությունը դա ընդունում է ժողովրդագրական իրավիճակը փոխելու փորձ: Զինված ուժերի տեղակայումը սահմանին նույնն է նշանակում: Ինչպես են այնտեղ ասում. «խաղաղ հայեր եւ զինված վրացիներ»: Ես նորից եմ ասում. նույնիսկ եթե այս ամենը ընդունենք որպես պատահականություն, բնակչությունը դա ընկալում է որպես ճնշում Թբիլիսիի կողմից: Ես գտնում եմ, որ իշանություններն այդ հարցում պետք է զգույշ լինեն:

Կա կարծիք, որ հակամարտությունները, մասնավորապես, Ղարբաղյանը, կարելի է կարգավորել տնտեսական համագործակցության բարելավմամբ: Արդյոք այդպե՞ս է:

Ես չեմ կարող ասել, որ հակամարտություններն ընդհանրապես կարելի է կարգավորել միայն հակամարտող կողմերի տնտեսական համագործակցության բարելավմամբ: Միայն փողերով ոչինչ չես լուծի: Սակայն դա չի նշանակում, որ տնտեսությունը պետք չէ հաշվի առնել: Սակայն վտանգ կա. եթե հակամարտության տարածաշրջան փողեր սկսեցին մտնել, կողմերը կսկսեն զենք գնել: Այնպես որ, այդ ճանապարհը անհեռանկար է:

Հասարակությունները պետք է այլ հարցերով եւս հետաքրքրվեն: Այլ կերպ ասած, ինչն է կարեւոր. Բուխարեստի բանակցություննե՞րը, թե՞ Շուշիի վերականգնումը: Իհարկե, Շուշիի վերականգնումը: Ես նաեւ կասեի, որ հակամարտությունների իրավական կարգավորումը հակաարդյունավետ է: Դիտարկենք Թայվանի օրինակը: Նրանք չեն գոչում, չեն ձգտում ճանաչման: Նրանք անկախություն չեն պահանջում, այլ պարզապես ապրում են ու կառուցում են իրենց պետությունը: Մենք պետք է ճշտենք գերակայությունները. ի՞նչն է կարեւոր. անկախությու՞նը, թե՞ պետության կառուցումը: Ես կարծում եմ, որ առավել կարեւոր է պետության կառուցումը: Այստեղ մտնում են քաղաքական մեխանիզմները, քաղաքացիական հասարակության ինստիտուտների կառուցումը, ժողովրդավարության ստեղծումը եւ շատ այլ բաներ:

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը որեւէ զգալի արդյունքների չբերեց: Ուրեմն, ինչո՞ւ են հարկավոր կարծես ոչնչի չպարտավորեցնող հանդիպումները:

Հակամարտող կողմերի հանդիպումները ԱԳ նախարարների ու նախագահների մակարդակով հարկավոր են: Դու պետք է որոշակի պահելաձեւ ցուցադրես. այդպես է պահանջում միջազգային հանրությունը, որի մի մասն էլ մենք ենք: Հակառակ կողմի հետ կապի ուղի ունենալը շատ կարեւոր է: Այդ ուղին չպետք է կորի. միշտ պետք է հաղորդալար ունենալ, որպեսզի զանգահարել ռազմաճակատի գծով, եթե դրա կարիքը կա: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ արտգործնախարարներն են հանդիպում, ապա դա հասկանալի է. Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան:

Ադրբեջանում հակահայկական հիստերիան կարծես վերջ չունի. Նրանք իրո՞ք պատերազմի են պատրաստվում, թե դա պարտության չհաղթահարված սինդրոմ է:

Ադրբեջանի ԶԼՄ-ները հայերի դեմ ուղղված շատ հստակ տրամադրվածություն ունեն: Նրանց մոտ այժմ բարդ շրջան է. նրանց մոտ պարտության սինդրոմ է եւ անհասկանալի կլիներ, եթե նրանք այդպես չգրեին: Հիշեք 1988 թվականի Հայաստանը` Սումգաիթից անմիջապես հետո: Կարո՞ղ էր արդյոք մեր մամուլում ինչ-որ դրական բան հայտնվել ադրբեջանցիների մասին: Իհարկե ոչ: Հասարակության յուրաքանչյուր տրամադրություն օգտագործվում է քաղաքական գործիչների կողմից: Եվ եթե քո հասարակությունում կա սեր կամ ատելություն, ապա մեղք կլիներ դա չօգտագործելը: Եվ հետո, պատերազմին նախապատրաստվողները իրենց այդպես չեն պահում: Այն, ինչ այսօր գրվում է Բաքվում, գրվում է ռեժիմի եւ եկամուտների վերաբաշխման պահպանման համար: Ադրբեջանում մարդիկ շատ աղքատ են ապրում. Բքվում 3-4 միլիոն մարդ կա, իսկ մնացած տարածքները բնակեցված չեն: Ազգի համախմբվածության համար մեխանիզմներ են պետք, իսկ ինչը կարող է թշնամու կերպարից լավ լինել:

Ինչպիսի՞ ապագա է սպասվում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին:

90-ականների սկզբից ես ասել եմ, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը զուտ քաղաքական նախագիծ է, եւ ոչ մի տնտեսական եկամուտներ չի կարող բերել: Սակայն այժմ, երբ դրա կառուցումը ավարտված է եւ այն սկսել է աշխատել, այն դարձել է նաեւ տնտեսական նախագիծ: Ճիշտ է, համաշխարահյին մասշտաբի տեսանկյունից այն շահ չի բերի, բայց Ադրբեջանին կբերի: Ի միջի այլոց, բոլոր նավթային պետությունները, բացառությամբ Նորվեգիայի, նման են. դու ունես խողովակ եւ դու պետք է համակարգես եկամուտները: Գլխավոր խնդիրն է պահել խողովակի «պահակներին»: Այդպիսի պետությւնները բազմաթիվ ներքին թշնամիներ ունեն: Ինչ վերաբերում է ԲԹՋ ապագային, ապա իրադրությունը կարող է փոխվել, եթե այդ նախագծին միանա Ղազախստանը: Բայց դա ապագայի հարց է :
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

---