Ռազմական ծախսերի կտրուկ աճը տարածաշրջանում միջոցների անմիտ վատնում է

Ռուբեն Մեհրաբյան.

Ռազմական ծախսերի կտրուկ աճը տարածաշրջանում միջոցների անմիտ վատնում է

PanARMENIAN.Net - Չնայած, որ Հայաստանը եւ միջազգային հանրությունը հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, Ադրբեջանում շարունակում եմ նիզակ ճոճել եւ սպառնալ Ղարաբաղը «ամեն գնով» ետ բերել: Այն մասին, թե որքանով են իրականությանը համապատասխանում ադրբեջանցի քաղաքական գործիչների հայտարարությունները եւ ինչպիսին է Հայաստանի եւ Ադրբեջանի Զինված ուժերի իրական վիճակը, PanARMENIAN.Net-ին պատմել է ռազմական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Ինչպիսի՞ն է հայ եւ ադրբեջանական բանակների իրական պատրաստվածությունը:

Հարցին հարցով կպատասխանեմ. պատրաստվածություն ինչի՞ն: Եթե անդրադառնանք հռչակվող զուտ ռազմական խնդիրներին, ապա Հայաստանի ԶՈՒ գլխավոր խնդիրն է թույլ չտալ 1994 թ. հաստատված հրադադարի խախտում Ադրբեջանի կողմից: Ադրբեջանական ԶՈՒ-ի համար` նույնը, գումարած վերազինում, ռազմական ներուժի ավելացում ստատուս-կվոն իր օգտին փոխելու համար` տարածքային ամբողջականությունը վերականգնելու հետագա նպատակով, որի մասին մշտապես խոսում է հարեւան երկրի ռազմական եւ քաղաքական ղեկավարությունը: Մեծ գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ հայկական կողմը կատարում է իր գլխավոր խնդիրը, իսկ ադրբեջանականը` միայն առաջին մասը: Փաստ է, որ ավելի քան 12 տարի է, ինչ կողմերը պահպանում են հրադադարի ռեժիմը առանց որեւեէ բաժանարար ուժերի: Հաստատավել է պարիտետ, հայկական կողմը շահագրգռված չէ, որ իր համար շահավետ ռազմա-աշխարհագրական եւ ռազմաքաղաքական ստատուս-կվոն ղարաբաղյան հակամարտության գոտում փոխվի, իսկ ադրբեջանական կողմը բավարար ուժ չունի, իր համար այդ ոչ շահավետ ստատուս-կվոն խախտելու համար: Սակայն սա հարցի միայն ֆորմալ կողմն է: Եթե ավելի խորը նայենք, ապա սրանք երկու մինի-խորհրդային բանակներ են: Նրանց համար գործում են նույն խորհրդային համազինվորական կանոնադրությունները, նույն խորհրդային օրենքները համընդհանուր զինվորական պարտավորության մասին, նույն խորհրդային զինկոմները, նույն փակ ռեժիմը, որը ենթադրում է քաղաքացիական վերահսկման բացակայություն, նույն խելահեղ ծախսերը եւ կասկածելի արդյունավետությունը, ռեզերվի նախապատրաստման արդյունավետ համակարգի բացակայությունը: Փաստորեն, երկու բանակներն էլ, որոնք խորապես «խորհրդային են» իրենց համակարգով եւ մեթոդով, մարտունակ են այնքանով, որքանով կարող էր մարտունակ լինել իրենց խորհրդային նախատիպը: Նրանք ունեն նաեւ խորհրդային բանակի բոլոր թերությունները:

Որքա՞ն կարելի է մեծացնել երկրի ռազմական բյուջեն եւ միեւնույն ժամանակ, ի՞նչ հարաբերություն մեջ են զինված ուժերի տեխնիկական սարքավորությունը, զինպատրաստավծությունը, էլ չեմ խոսում բարոյական ոգու մասին:

Հայտնի է, որ ռազմական ծախսերը, կազմելով ՀՆԱ-ի 3 տոկոսից ավելին, ծանր բեռ են երկրի բնակչության համար: Իսկ բանակի տրամաբանորեն բավարար քանակը կազմում է բնակչության մոտ 1 տոկոսը: Եվ Հայաստանը, եւ Ադրբեջանն այդ սահմանը վաղուց են անցել: Եվրամիությունը վերջերս սկսել է խոսել սպառազինության մրցավազքի մասին Հարավային Կովկասում: Եթե հաշվի առնենք մեր երկրներում կյանքի իրական մակարդակը (ՀՆԱ պարամետրը ըստ բնակչության շնչի), ռեսուրսների սահմանափակությունը, ներուժի եւ իրականության միջեւ ճեղքվածքը, ապա դժվար չէ եզրակցություն անել նման երկարատեւ եւ տանջալից հակամարտության բանականության մասին, ավելի ճիշտ` ընդհանրապես որեւէ բանականության բացակայության մասին, դրված խնդիրների եւ տարածաշրջանի երկրների իրական կարիքների միջեւ անհամապատասխանության մասին: Ինչ վերաբերում է նյութատեխնիկական հագեցվածությանը, մարտական պատրաստվածությանը, ապա դրանք, ըստ հայ փորձագետի, ինչպես ցանկացած երկրում, ուղղակիորեն կախված են հատկացված բյուջետային միջոցների քանակից: Վերջին 12 տարիները ցույց տվեցին, որ ռազմական ծախսերի մշտական աճը երկու երկրներում ուղեկցվել է ԶՈՒ-ի քանակական բնութագրերի բարձրաձմամբ, բարելավմամբ: Իսկ դրական որակական տեղաշարժը պայմանավորված է «մանկական հիվանդությունների» (անկազմակերպվածությունը, հրամանատարային կադրերի անփորձ լինելը եւ այլն) հաղթահարմանն ուղղված քայլերի հետ: Բարոյական ոգին ցանկացած բանակի պարտադիր բաղադրիչն է: Հայկական բանակի համար այդ առումով օբյետիվորեն ավելի հեշտ է, քանի որ այն չի հետապնդում որեւէ հարձակողական նպատակներ, ի տարբերություն ադրբեջանականի: Սակայն բարոյական ոգին չես գնի ոչ մի ռազմական ծախսերով, չես բարձրացնի ռազմական հիստերիայով այնպիսի փոքր եւ սահմանափակ ռեսուրսներով երկրներում, ինչպես Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք գտնվում են «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակում այնքան ժամանակ, որ բավական էր, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվեր եւ վերջանար: Մի խոսքով, ռազմական ծախսերի կտրուկ աճը տարածաշրջանում այն միջոցների անմիտ վատնումն է, որոնք անհրաժեշտ են տարածաշրջանի երկրներին բարեփոխումները շարունակելու եւ սոցիալական խնդիրները լուծելու համար: Եվ սա ռազմական գործողությունները չվերսկսելու գործնական երաշխիքների բացակայության ֆոնի վրա: Ուզում եմ հուսալ, որ «սառը ցնցուղը» Բրյուսելից կմարի հայտնի վայ-արծիվների ավյունը:

Հնարավո՞ր է Ղարաբաղյան հարցի ուժային կարգավորումը:

Կրկնեմ, որ հայկական կողմը ուժ կիրառելու, պատերազմը վերսկսելու ոչ մի դրդապատճառ չունի: Հետեւաբար, այս առումով իմաստ չունի դիտարկել հայկական կողմը, իհարկե, եթե հաշվի չառնենք հնարավոր սադրանքները: Այլ հարց է ադրբեջանական կողմը: Կարծում եմ, որ մոտակա եւ տեսանելի ապագայում մեր հարեւանների ռեսուրսները` ոչ նյութական, ոչ քաղաքական, ոչ որեւէ այլ բնույթի, չեն բավականացնի պատերազմ սկսելու եւ բլիցկրիգով (Եգիպտոսում Իսրայելի վեցօրյա պատերազմի օրինակով) դրված նպատակներին հասնելու համար: Կցանկանայի ընդգծել, որ ես դիտարկում են խնդրի ռազմական տեսակետը, առավելապես, նույնիսկ արհեստականորեն հեռանալով քաղաքական բաղադրիչից, որը 21-րդ դարում գերակայում է: Այնուամենայնիվ, պատերազմը քաղաքականության շարունակությունն է, այլ ոչ թե հակառակը: Իսկ Թալեյրանը ասում էր, որ պատերազմը չափազանց լուրջ գործ է, այն զինվորականներին վստահելու համար: Եվ ես կարծում եմ, որ հարցերի լուծումը իրականում, ոչ թե բառացի` քաղաքական հարթակում է: Բանակները կարեւոր են, դրանք միշտ եղել են, կան եւ կլինեն, սակայն դեռեւս փաստ չէ, որ «տանկերը կան` խելք պետք չէ»: Կարծում եմ, որ, չնայած տարբերությանը հռետորության մեջ, երկու կոմերն էլ հավասարապես գիտակցում են, որ գործնականում անհնար է ռազմական գործողությունները վերսկսել: Ինձ թվում է, որ երկու կողմերը հասկացել են, որ ներկայիս ստատուս-կվոն միջազգային հանրությունը այլեւս մտադիր չէ հանդուրժել, եւ հարցի լուծումը փուլային է: Սա սկզբունքորեն, իսկ «սատանան մանրամասների մեջ է», որոնք էլ ինտենսիվորեն մշակում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, ամեն անգամ ավելացնելով ճնշումը ղարաբաղյան հակամարտության կողմերի վրա` ձգտելով հասնել շրջանակային պայմանագրի ստորագրմանը: Իսկ մնացածը, այն ամենն ինչ արվում կամ ասվում է մեծ աղմուկով ներքին օգտագործման համար է, face saving-ի տարրերով:

Որո՞նք են Հարավային Կովկասի երկրների անվտանգության հարցի կարգավորման ուղիները:

Ես կարծում եմ, որ Հարավային Կովկասի երկրների անվտանգության, այդ թվում ռազմական անվտանգության խնդրի լուծումը ժամանակի պահանջն է, նրանց փաստացի անկախությունը գնալով նվազում է: Ալգորիթմի առաջին քայլերն արդեն մշակված են Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Եվրոպայի երկրների օրինակով: Առաջինն, ինչ պետք է անել, ձեւավորել հարեւան երկրների տարածաշրջանային կազմակերպություններ, ինչպես օրինակ, Վիշեգրադի խումբը, Բալթյան կազմակերպությունը եւ այլն: Անկասկած, մեր դեպքում պետք է սկսել գոնե ազգամիջյան թշնամանքի բորբոքման կասեցումից, ինչում այսպես թե այնպես բոլորն ունեն իրենց մեղքի բաժինը: Երկրորդը` սերտ համագործակցությունն է ՆԱՏՕ-ի հետ, ԶՈՒ-ի որակական եւ քանակական, ինչպես նաեւ ողջ օրենսդրության, նորմատիվ բազայի, հաստիքների եւ այլնի համապատասխանեցումը ՆԱՏՕ-ի չափանիշներին: Ես ընկալում եմ դրանք որպես 21-րդ դարի չափանիշներ, իսկ նատոյական չափանիշներից բացի այլ չափանիշներ ես չգիտեմ: Երրորդը` քաղաքացիական վերահսկման հաստատում բանակի վրա: Սա խնդիրների այն նվազագույն համալիրն է, որոնք պետք է կատարեն «նոր» Եվրոպայի բոլոր երկրները, որոնք արդեն ՆԱՏՕ-ի անդամ են: Կարծում եմ, որ Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները կարող են հասնել դրան առաջիկա 5-7 տարում: Վաղուց ժամանակն է գիտակցել, որ անդամակցությունը ԵՄ-ին, ինչին իբր ձգտում են Հայաստանն ու Ադրբեջանը, չի կարելի պատկերացնել առանց ղարաբաղյան հակամարտության շուտափույթ, փուլային, խաղաղ, քաղաքական կարգավորման, առանց իրական ժողովրդավարացման, առանց տարածաշրջանային ինտեգրման, առանց ՆԱՏՕ-ին անդամակցելուց: Եվ դրա համար հարկավոր է կարծր քաղաքական որոշում, քաղաքական կամք: Դա ռազմական անվտանգության, հետեւաբար, եւ անկախ գոյության գործուն երաշխիքներ ձեռք բերելու միակ ուղին է: Այնպիսի փոքր երկրների համար, ինչպիսիք են Հարավային Կովկասի երկրները, անվտանգության երաշխիքը ոչ այնքան բանակն է, որքան սթափ մտածողության վրա հիմնված եւ պատասխանատու արտաքին քաղաքականությունը: Սկզբունքորեն, առաջին հանրապետությունները հենց այդ գիտակցության բացակայության պատճառով էլ կորցրեցին անկախությունը անցյալ դարի 1920-21թթ.-ին:
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել

Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի

---