Հովհաննես Սահակյանը գոհ է իր 110-րդ համարից ՀՀԿ համամասնական ցուցակում

Հովհաննես Սահակյանը գոհ է իր 110-րդ համարից ՀՀԿ համամասնական ցուցակում

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը գտնում է, որ արժանի տեղ է զբաղեցնում ՀՀԿ ընտրացուցակում, այդ մասին նա հայտնել է այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում: Նրա կարծիքով` ցուցակում իր համարից դժգոհելու ոչ մի պատճառ չկա, և այդ առիթով ինքը ոչ մի բարդույթ չունի: «Ցուցակը երկար քննարկումների արդյունք է, և հին հանրապետականները գոհ են իրենց տեղերից»,- հավելել է Հովհաննես Սահակյանը:

Պատգամավորը նշել է Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների կարևորությունը` գտնելով, որ դրանք նախագահական ընտրությունների գլխավոր փորձն են: «Խորհրդարանական ընտրությունները պետք է նախագահի առաջիկա ընտրությունների հիմքն ու գրավականը դառնան»,- հայտնել է Սահակյանը:

ՀՀԿ ընտրացուցակում Հովհաննես Սահակյանը զբաղեցնում է 110-րդ տեղը:

3  26.03.12 - ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի ասուլիսը
 Ուշագրավ
---