25  08.05.12 - ՀԱԿ-ի հանրահավաքը Ազատության հրապարակում

Լևոն Տեր-Պետրոսյանը վայր կդնի իր պատգամավորական մանդատը, ԱԺ-ում նրան կփոխարինի Հրանտ Բագրատյանը

Լևոն Տեր-Պետրոսյանը վայր կդնի իր պատգամավորական մանդատը, ԱԺ-ում նրան կփոխարինի Հրանտ Բագրատյանը

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը Երևանում հանրահավաքի ժամանակ հայտնել է, որ չի մտնի ապագա Ազգային ժողովի կազմից մեջ, վայր կդնի իր պատգամավորական մանդատը և նրան խորհրդարանում կփոխարինի Հրանտ Բագրատյանը:

Տեր-Պետրոսյանի խոսքով` իր ներկացուցչությունը ԱԺ-ում իմաստ կունենար, «եթե ՀԱԿ-ը միայնակ կամ այլ ընդդիմադիր ուժերի հետ մեծամասնություն կազմեր ապագա խորհրդարանում կամ եթե ՀՀԿ-ն կորցներ իր մեծամասնությունը»:

ՀԱԿ-ի ղեկավարը նշել է նաև, որ քաղաքակիրթ աշխարհում հաստատված ավանդույթի համաձայն, նախկին նախագահներին չի պատշաճում տեղ զբաղեցնել խորհրդարանում։ Ընդ որում նա ընդգծել է, որ չի պատրաստվում դադարեցնել իր քաղաքական գործունեությունը։

«Թեև համարում եմ, որ լիովին կատարել եմ իմ պարտքը ժողովրդի ու երկրի հանդեպ, սակայն անգամ դա ինձ իրավունք չի տալիս հեռանալ ասպարեզից»,- ասել է Տեր-Պետրոսյանը: Նա հավելել է, որ կշարունակի անել ամեն ինչ՝ «հայ ժողովրդին քոչարյանասերժական չարագործ ավազակախմբից ազատելու համար»։

«Թող ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանն իմանան, որ ես կշարունակեմ պայքարն այնքան ժամանակ, որքան կներեն իր ֆիզիկական ուժերը և որքան իր ծառայությունը պահանջված կլինի ժողովրդի կողմից»,- հայտնել է Տեր-Պետրոսյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---