Ադիբեկյան. Նախագահական ընտրություններում հաղթելու Ծառուկյանի շանսերն ավելի մեծ են, քան Քոչարյանի![]() PanARMENIAN.Net - Եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախագահական ընտրություններում առաջադրի իր թեկնածուին՝ Գագիկ Ծառուկյային, ապա վերջինս հաղթելու ավելի մեծ շանսեր կունենա, քան նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է սոցիոլոգ, «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը: «Գագիկ Ծառուկյանն ավելի ընկալելի է ընդդիմադիր զանգվածի համար, քան Քոչարյանը: Այլ հարց է, թե կկարողանա արդյոք Քոչարյանը հավաքել իշխանամետ զանգվածի ձայները»,-ասել է նա: Ըստ Ադիբեկյանի, ԲՀԿ հավաքած քվեները խորհրդարանական ընտրություններում 60 տոկոսով կազմված են հօգուտ իշխանության տված ձայներից, և միայն 40 տոկոսով՝ ընդդիմադիրների ձայներից: Ըստ նրա, ԲՀԿ-ն կկորցնի «իշխանական» ձայները և հազիվ թե կարողանա ստանալ ընդդիմադիր դաշտի ձայները, որտեղ հիմնական խաղացողներն են ՀԱԿ-ը, «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն: Սոցիոլոգը նաև կարծիք է հայտնել, որ հաշվի առնելով ընդդիմության հավակնությունները, նրանք հազիվ թե կարողսնան միավորվել ու միասնական թեկնածու ընտրել նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |