ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂԸ ՄԱՐՏԻ 27-ԻՆ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ13 մարտի 2003 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի գծով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցող Թերի Դեւիսը մարտի 27-ին կայցելի Հայաստան, որտեղ կհանդիպի երկրի քաղաքական ղեկավարության հետ: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, մինչ այդ զեկուցողը կլինի Ադրբեջանում, սակայն ժամանակի սղության պատճառով չի կարողանա այցելել Լեռնային Ղարաբաղ: Դա կապված է նրա հետ, որ մարտի 29-ին Հայաստանի պատվիրակության հետ միասին զեկուցողը պետք է մեկնի Սթրասբուրգ` մասնակցելու ԵԽԽՎ բյուրոյի նիստին: Սպասվում է, որ Թ.Դեւիսը Լեռնային Ղարաբաղ կայցելի մայիսի սկզբին: Նախատեսվում է, որ այցի արդյունքում նա զեկույց կնախապատրաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, որը կքննարկվի ԵԽԽՎ ամառային նստաշրջանում:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |