ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ12 մարտի 2005 - 07:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը աշխատանքային հանդիպում է անցկացրել Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելիի հետ, հաղորդում է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում նախագահը նշել է, որ հայ-վրացական հարաբերությունները մշտապես ներառել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Հայաստանի ղեկավարը նաեւ գոհունակություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովը շարունակելու են ղեկավարել երկու երկրների վարչապետները: Իր հերթին Զուրաբ Նողաիդելին տեղեկացրել է, որ արդեն համաձայնություն է ձեռք բերվել հանձնաժողովի հերթական նիստն առաջիկա ամիսներին անցկացնելու շուրջ: Հանդիպմանը քննարկվել են մասնավորապես էներգետիկայի եւ բեռնափոխադրումների ոլորտներին, նաեւ` սահմանամերձ շրջաններում առեւտրի կազմակերպմանն առնչվող խնդիրներ: Ռոբերտ Քոչարյանը եւ Զուրաբ Նողաիդելին քննարկել են տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորման հարցերը եւ տարածաշրջանային համագործակցության զարգացման հեռանկարները: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է նաև Ռուբեն Վարդանյանի կալանքը Դատարանը հավանություն է տվել դատախազության միջնորդությանը Կիրանցի բնակիչները դժգոհ են սահմանազատման արդյունքներից. Գյուղապետն ասել է՝ մինչև վերջ նրանց կողքին է Կառավարությունից ասել են, որ բնակիչներից մի քանիսի հետ կհանդիպեն Իջևանում ԱԺ նախկին պատգամավոր Ախոյանը կալանավորվել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափի հափշտակության համար Նախաքննությունը շարունակվում է Կառավարության շենքի մոտ ցույց է․ 3 բերման ենթարկված կա Նրանք բերման են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար |